Gents
  • Մեր Մասին
  • Ծառայություններ
  • Գնացուցակ
  • Բլոգ
  • Կապ Մեզ Հետ
  • ՀայերենՀայերեն
    • ՀայերենՀայերեն
    • РусскийРусский
    • EnglishEnglish
Gents
  • Մեր Մասին
  • Ծառայություններ
  • Գնացուցակ
  • Բլոգ
  • Կապ Մեզ Հետ
  • ՀայերենՀայերեն
    • ՀայերենՀայերեն
    • РусскийРусский
    • EnglishEnglish
մերսման տեսակները

Մերսման տեսակները

  • November 24, 2021
  • gentsimageclub
  • Բլոգ

Մերսումը մկանները թուլացնելու և ֆիզիկական լարվածությունից ազատվելու լավագույն միջոցներից է: Gent’s Image Club-ում կան մերսման մի քանի տեսակներ:

Հակասթրեսային մերսում

Ճիշտ և գրագետ մերսումը կարող է կարգավորել արյան շրջանառությունը, թուլացնել լարված մկաններն ու արագացնել նյութափոխանակությունը, ինչը շատ կարևոր է ակտիվ գործունյա կյանքով ապրող տղամարդկանց համար: Բժշկական հատուկ որակավորում ստացած մեր մասնագետները գիտեն կատարյալ մերսման բոլոր գաղտնիքները և պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները ծառայեցնել ձե՛ր օրը ավելի լիարժեք դարձնլու համար:

Աշխատանքից հետո համեցեք Gent’s Image Club և վայելեք մեր հակասթրեսային մերսումը:

Տաք քարերով մերսում

Բուռն աշխատանքային օրվա ավարտին տաք քարերով մերսումը ձեզ հանգստություն և ներդաշնակություն կպարգևի, քանի որ այն բարելավում է և ֆիզիկական, և հոգեբանական վիճակը: Մերսումը կատարվում է նախօրոք ջրի մեջ տաքացված բազալտե քարերով: Բազալտը հայտնի է բացասական էներգիան կլանող հատկությամբ, ինչն էլ օգնում է մերսման ընթացքում մարմնից հանել բացասական էներգիան և մկանների լարվածությունը: Շնորհիվ իր այս հատկության, բազալտը նաև նվազեցնում է սթրեսի առաջացման հավանականությունը, լավացնում է արյան շրջանառությունը և նյութափախանակությունը:

Սպորտային մերսում

Սպորտային մերսումն իրենից ենթադրում է մերսման կենտրոնացում մարմնի խնդրահարույց հատվածի վրա: Սովորաբար այդ հատվածներն են ծնկները, ուսերը և ազդրերը: Սպորտային մերսումը լավագույն ընտրությունն է, եթե ունեք կոնկրետ խնդիր, որն առաջացել է մարզվելու ընթացքում: Մեր բժշկական հատուկ որակավորում ստացած մասնագետները լավ գիտեն սպորտային մերսման մեթոդները և դրանց կիրառությունը: Gent’s-ում դուք կարող եք վստահ լինել, որ ստանալու եք անհատական մոտեցում և պրոֆեսիոնալ ծառայություն: Այնուամենայնիվ, հակառակ մերսման անվանման, պարտադիր չէ մարզիկ լինել՝ սպորտային մերսման ծառայությունից օգտվելու համար: Սպորտային մերսումը օգտակար է նաև մկանների լարվածությունն անցկացնելու և հանգստացնելու համար:

Gent’s Image Club-ում խորհրդատվությունն անվճար է: Այցելություն գրանցելու համար կարող եք զանգահարել 093 947011

Recent Posts

  • Մերսման տեսակները

Recent Comments

No comments to show.

Categories

  • Բլոգ

Recent Posts

  • Մերսման տեսակները

Արաբկիր 27 1/6, ք. Երևան, Հայաստան

+374 93 947011

Ամեն օր՝ 10:00-21:00

© Gents Image Club 2021

Gents